Զեֆիր, Ռահատ լոխում, Մարմելադ

 

       Զեֆիրը` 

 

շաքարավազային հրուշակեղենի տեսակ է: Այն ստացվում է միրգը կամ հատապտուղը շաքարավազի եւ ձվի սպիտակուցի հետ հարելով` ավալացնելով պեկտին, ագար, ժելատինային զանգված: Զեֆիրը պատրաստում էին դեռ հին Հունաստանում, որտեղ եւ ստացել է իր անվանումը (Զեֆիր աստծո անունով):

 

Ռահատ լոխումը 

արեւելյան ծագում ունի, որը նշանակում է քաղցրավենիք շաքարից: Այս քաղցրավենիքը, որը պատրաստվում էր ջրից, շաքարավազից, օսլայից, ընկույզից, նշից, կոկոսից եւ գետնանուշից` ավելացնելով վարդի եթերային յուղեր: Այն ավելի քան 500 տարվա պատմություն ունի: 

 

Առաջին  մարմելադը 

Եվրոպա  է եկել հեռավոր XVI դ-ից, սակայն մարմելադի պատմությունն Արեւելքում ավելի հին ծագում ունի: Պատմաբանները ենթադրում են, որ մարմելադն առաջացել է ռահատ լոխումի բաղադրիչների հերթականությունը շփոթելուց: Քաղցրավենիքի եւ մարմելադի  համար Եվրոպան պարտական է խաչակիրներին, որոնք առաջիններից էին, որ իրենց հետ բերեցին շաքարը: Իսկ շաքարից հետո ֆրանսիացիները հորինեցին այնպիսի քաղցրավենիք, ինչպիսին է մարմելադը:

Մենք գոհանակությամբ նշում ենք, որ մեր ընկերության աշխատակիցների մեջ կան մասնագետներ, որոնք տիրապետում են բոլոր նրբություններին, եւ համոզված ենք, որ Դուք այն կգնահատեք ըստ արժանավույնս: Այդ ուտեսներին "ԱՐՄՍՎԻԹ" ընկերությունը վերաբերվում է հատուկ հոգածությամբ, քանի որ դրանք մեր երեխաների սիրած քաղցրավենիքներն են: