Դրաժեն`
ֆրանսիական բառ է, որը նշանակում է համեղ:Դրաժեները փոքրիկ կոնֆետներ են`կլոր կամ ձվաձև տեսքով, հարթ փայլուն մակերեսով: Որպես միջուկ` օգտագործում են ընկույզ, չամիչ, ընդեղեն` պատված գույնզգույն շաքարապատ ջնարակով: Դրաժեն սկսել են պատրաստել դեո հին Բաբելոնում, Պարսկաստանում:
Այն ժամանակ դրաժեն իրենից ներկայացնում էր շաքարապատ անիսոն, եգիպտացորեն, համեմ: Զվարճալի գունագեղ գնդիկները միշտ սիրել են երեխաները, եւ ինչու ոչ, նաեւ մեծահասակները: Դրաժեն կարելի է պահել երկար ժամանակ, այն չի կորցնում իր որակը, այդ իսկ պատճառով դրաժեն հաճախ օգտագործվում է արշավներում, շրջագայություններում և այլն: Դրաժեում փոփոխվում էր ամեն ինչ` միջուկը, ջնարակը, նույնիսկ ձևը, սակայն նրա նկատմամբ սերը միշտ մնում էր ամփոփոխ:
Այժմ դրաժեն համահունչ է հրուշակեղենի այնպիսի ապրանքների հետ, ինչպիսիք են տորթերը, խմորեղենները և կոնֆետները: