Նրա մասին խոսում են հատկապես ամռանը: Նրա պատվին կազմակերվպում են մրցույթներ ու փառատոններ: Նրան սիրում են թե' մեծահասակները, թե' երեխաները: Նրան անվանում են ձմեռային հեքիաթ, կաթնային ուրախություն, սառցե երջանկություն, քանի որ երջանկության համար մեկ պաղպաղակն էլ բավական է: Պաղպաղակը շատ վաղեմի պատմություն ունի: Պատմությունը չի պահպանել մեզ համար այն անունը, ով առաջինն է պատրաստել այս թարմացնող ուտեստը. մենք միայն գիտենք, որ մ.թ.ա 3000 տարի հարուստ չինացիների տներում` որպես սիրելի աղանդեր, հանդիսացել են սառեցված մրգային հյութերը: Մրգային հյութեր պատրաստելու համար դեռ անտիկ Հռոմում օգտագործել են ձյունն ու սառույցը: Իտալացիները մեծ ներդրում ունեն այդ սառեցված աղանդերը ամբողջ աշխարհով տարածելու մեջ: Պաղպաղակի առավելությունն այն է, որ այն կարելի է պատրաստել նաեւ տան պայմաններում` զարդարելով այն տարբեր մրգերով, ընկույզով, շոկոլադով: Մանկական սրճարաններում պաղպաղակը ճաշացուցակում գրավում է յուրահատուկ տեղ:
"ԱՐՄՍՎԻԹ" ընկերությունը ներկայացնում է Ձեզ մեծ տեսականի` վանիլային, շոկալադային, մրգային, ավելի քան 25 անվանում: Մեր արտադրանքը պատրաստված է բնական հումքից` մասնավորապես բնական կաթ, սերուցք եւ տարբեր մրգային հավելումներ: Հատկապես պետք է նշել, որ "ԱՐՄՍՎԻԹ"-ը առաջնորդվում է եվրոպական ավանդույթներով, իսկ արտադրության մեջ գերակշռում են ժամանակակից եվրոպական տեխնոլոգիաները:
Թերեւվս դժվար է ամառը պատկերացնել առանց պաղպաղակի, այդ իսկ պատճառով մեր փորձառու հրուշագործները քրտնաջան աշխատում են` ստեղծելով համեղ եւ որակյալ արտադրանք, որպեսզի Ձեր օրը լինի ավելի ուրախ եւ հաճելի: