
"ԱՐՄՍՎԻԹ"
ընկերությունը ակտիվորեն ներգրավված է Հայաստանյան շուկայի հրուշակեղենի արտադրությոան`հատկապես շոկոլադե կոնֆետների արտադրության մեջ: Հիմնադրման առաջին օրից "ԱՐՄՍՎԻԹ" ընկերությունը սկսեց զբաղվել կոնֆետների արտադրությամբ` աստիճանաբար ընդլայնելով իր ընտրանին: Հատուկ արտադրական գործընթացը թույլ է տալիս, որ ապրանքը ունենա բնական համ`օգտագործելով հիմնականում տեղական հումք: Մեր աշխատակիցները իրենց գործի վարպետներն են, առաջնորդվում են հրուշակեղենի լավագույն ավանդույթներով, որը օգնում է բարելավել ապրանքների որակը: Մեր արտադրանքը տարբերվում է համային որակով, արտաքին տեսքով, ինչպես նաև բաղադրատոմսով:
"ԱՐՄՍՎԻԹ" ընկերությունը առաջարկում է կոնֆետների հետեւյալ տեսականին` շոկոլադապատ, կաթնային,
մրգային միջուկով, բազմաշերտ դոնդողային և այլն:
Թվարկված տեսականին հիմք է հանդիսանում տասնյակ նոր անունների, քանի որ քաղցրավենիքի արվեստը սահմաններ չունի: