Վաֆլիներ

 

                 Վաֆլին  

 

իր անունը ստացել է գերմանական "wafla" բառից, դա չոր քաղցրավենիք է`տարածական նախշով եւ բազմազան հավելումներով: Առաջին վաֆլին հայտնի է եղել դեռ հին Հունաստանում, բայց տեսքով քիչ ուրիշ էր, նրանք նման էին բլիթների եւ թխվում էին տաք քարերի վրա: Ժամանակակից վաֆլիների նախատիպը համարվել է միջնադարյան խմորեղենը, ինչը շատ բարակ, խրթխրթան թխվածքաբլիթ էր եւ թխվում էր մետաղյա սարքի մեջ` պահելով կրակի վրա: Ի տարբերություն ժամանակակից վաֆլիների, որոնք պատրաստվում էին հիմնականում ցորենի ալյուրից, հնում օգտագործում էին նաեւ  վարսակի եւ գարու ալյուր:

XIV դարում Եվրոպայում վաֆլիները ճանաչվեցին որպես իսկական դելիկատես` թագավորներին արժանի: Դրանք մատուցվում էին հատուկ արարողությունների ժամանակ`մանրակրկիտ մշակելով խմորը: Ժամանակի ընթացքում վաֆլին կատարելագործվում է, ստեղծվում են նոր բաղադրատոմսեր: Քիչ ուշ Եվրոպայում  տաք վաֆլիները սկսեցին վաճառել անմիջապես փողոցներում: Այսօր վաֆլիների տեսականին բազմազան է` շոկոլադային, մրգային, կաթնային ինչպես նաեւ կոկոսի եւ շոկոլադի ծածկույթով: